Բաժին. Տնտեսական

Գրանցվել է ոսկերչական արտադրության անկում

Այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 651.7 կգ ոսկերչական արտադրանք:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է ցուցանիշի շուրջ 20% անկում: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Նշենք, որ 2014 թվականին մեր երկրում արտադրվել էր 1236.6 կգ ոսկերչական արտադրանք: 2013 թվականին ցուցանիշը կազմել էր 982.8 կգ:

Share