Բաժին. Տնտեսական

Միջազգային վարկերի շնորհիվ շինարարությունն ակտիվացել է

Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին մեր երկրում միջազգային վարկերի միջոցների հաշվին իրականացվել է 39.2 մլրդ ՀՀ դրամի շինարարություն: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը աճել է 18.8%-ով: Այս մասին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածում միջազգային վարկերի միջոցների հաշվին իրականացված շինարարության ընդհանուր ծավալի առավել զգալի մասը՝ 17.5 մլրդ ՀՀ դրամը, բաժին է ընկել Ասիական Զարգացման Բանկին: Նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 36%-ով:

Միևնույն ժամանակ, Համաշխարհային բանկի վարկային միջոցների հաշվին իրականացվել է 13.7 մլրդ ՀՀ դրամի շինարարություն: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշն աճել է մոտ 22.8%-ով:

Հարկ է նշել, որ հունվար-հոկտեմբեր ամիսներին միջազգային վարկերի միջոցների հաշվին իրականացված շինարարության մասնաբաժինը մեր երկրի շինարարության համախառն ծավալում կազմել է մոտ 14%:

2015 թվականին մեր երկրում միջազգային վարկերի միջոցների հաշվին իրականացվել էր 47,5 մլրդ ՀՀ դրամի շինարարություն: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշը աճել էր 20%-ով:

Share