Բաժին. Տնտեսական

Հայաստանը գտնվում է ժողովրդագրական ծերացման շեմին

Հայաստանի բնակչության թվաքանակը նվազում է և գտնվում է ժողովրդագրական ծերացման շեմին: Վերջին 10 տարվա ընթացքում մեր երկրում բնակչության թվաքանակը 3.14 մլն-ից նվազել է 2.99 մլն-ի, ընդ որում՝ ընդհանուր բնակչության կազմում աճել է տարեց մարդկանց (75 և ավելի բարձր տարիքի) համամասնությունը:
Ինչպես վկայում են պաշտոնական տվյալները՝ ժողովրդագրական ծերացումը պայմանավորված է ծնելիության ցածր մակարդակով և բարձր արտագաղթով:
Հայաստանում մարդիկ ամուսնանում են ավելի ուշ և քիչ երեխաներ ունենում: Վերջին տարիներին աճել է առաջին ամուսնության միջին տարիքն ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց համար: 2015 թվականի տվյալներով կանանց առաջին ամուսնության միջին տարիքը կազմել է 26.2, իսկ տղամարդկանց՝ 29.4: Համեմատության համար նշենք, որ 1990 թվականին կանանց առաջին ամուսնության միջին տարիքը կազմել էր 22.8, իսկ տղամարդկանցը՝ 25.8:
Share