Բաժին. Տնտեսական

ՊԵԿ. արձանագրվել է 29 հարկատուի օրինապահ վարքը

Արձանագրվել են նաև հարկային պարտավորությունների նվազեցման դեպքեր.

Պետական եկամուտների կոմիտեի` տարեսկզբից մինչև դեկտեմբերի 5-ը  իրականացրած պետբյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումների արդյունքում 29 հարկ վճարողի մոտ իրավախախտումներ չեն հայտնաբերվել և լրացուցիչ հարկային պարտավորություններ չեն առաջադրվել: Իսկ ևս 8 հարկատուի մոտ կատարված ստուգման արդյունքում ոչ միայն չեն առաջադրվել վճարման ենթակա լրացուցիչ գումարներ, այլև հակառակը` նվազեցվել են այդ տնտեսվարողների հարկային պարտավորությունները:

Share