Բաժին. Տնտեսական

Հանդիպում-իրազեկում խաղալիք ներկրող, իրացնող և արտադրող տնտեսվարողների հետ

Դեկտեմբերի 16-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում տեղի է ունեցել իրազեկում-հանդիպում խաղալիք ներկրող, իրացնող և արտադրող տնտեսվարողների հետ:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Լևոն Խալիկյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ստանդարտացման, չափագիտության և տեխնիկական կանոնակարգման վարչության տեխնիկական կանոնակարգման բաժնի պետ Գայանե Մարգարյանը, «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ գլխավոր մասնագետ Գագիկ Թադևոսյանը և «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ Ստանդարտ նմուշների լաբարատորիայի վարիչ Գարիկ Մարտիրոսյանը տնտեսվարողներին ներկայացրել են ոլորտը կարգավորող տեխնիկական կանոնակարգերին և ապրանքների համապատասխանության գնահատման ընթացակարգերին:

Հանդիպման ավարտին բանախոսները պատասխանել են տնտեսվարողների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին:

Share