Բաժին. Տնտեսական

Moody's-ը Ադրբեջանի վարկանիշն իջեցրել է մինչև Ba1 բացասականի

Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը Ադրբեջանի  կրեդիտային վարկանիշը վելուծելով տվել է Ba1 բացասական գնահատական:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական  azadliq.info լրատվական գործակալությունը:

Ադրբեջանի կրեդիտային վարկանիշի վերաբերյալ Moody’s-ի ամենամյա զեկույցի համաձայն` այդ երկրի տնտեսական աճի ռիսկերը պայմանավորված են ազգային արժույթի անկմամբ, բնակչության գնողունակությունը նվազեցնող բարձր գնաճով, տնային տնտեսությունների սպառման նվազմամբ եւ բանկային համակարգում ստեղծված վատ իրավիճակով պայմանավորված ներդումային հեռանկարների նվազմամբ:

Վերջին մեկ ամսվա ընթացքում ադրբեջանական մանաթի պաշտոնական փոխարժեքը նվազել է 10 տոկոսով: 2016 թվականի հոկտեմբերի 18-ի դրությամբ դոլար-մանաթ պաշտոնական փոխարժեքը կազմել է  1,5969 մանաթ:

Share