Բաժին. Տնտեսական

ՀԺ. Պղնձի գնից կախված

«Վերջին շրջանում գունավոր մետաղների գների աճը որոշ հույսեր Էին ներշնչում կառավարությանը, թե առաջիկայում դա կարող Է փոքր-ինչ բարելավել բյուջեի մուտքերի մակարդակը, սակայն մետաղների գները կրկին սկսել են նվազել։

Այս տարվա հոկտեմբերի վերջերից սկսեցին աճել պղնձի գները և մեկ տոննայի գինը 4600 դոլարից դեկտեմբերի սկզբին հասավ ընդհուպ մինչև 6000 դոլարի։ Իսկ Հայաստանից արտահանվող ապրանքների մեջ շատ մեծ տեղ Է զբաղեցնում հենց պղնձի խտանյութը։ Սա բերում Է նրան, որ աճում են հանքարդյունաբերության ձեռնարկությունների վճարած հարկերը։ Սակայն սպասումները չարդարացան, և արդեն երկու շաբաթ է գները սահուն նվազում են, և երեկվա դրությամբ մեկ տոննա պղնձի գինը դարձել Է 5500 դոլար։ Նշենք, որ հաջորդ տարվա համար կառավարությունը կանխատեսում Է բյուջեի եկամուտների աճ, որը պետք Է ապահովվի այդ թվում նաև պղնձի միջազգային գների աճի հաշվին», – գրում է Հայկական Ժամանակ օրաթերթը։

Share