Բաժին. Տնտեսական

Եվրոպական ո՞ր երկրներն են ամենաշատը ծախսում Ծննդյան տոներին

Եվրոպայում Սուրբ Ծննդյան տոները տարվա ամենագեղեցիկ և ուրախ օրերն են, որոնք, իհարկե, համարվում են նաև ամենածախսատարը: Սուրբ Ծննդյան տոներին եվրոպացիները պատրաստվում են մեծ ոգևորվածությամբ: Նման մեծ ոգևորվածությամբ աշխատում են նաև տոնավաճառներն ու խանութները՝ նախատոնական օրերին առաջարկելով բազմազան զեղչեր և ակցիաներ: Իսկ եվրոպական ո՞ր երկիրն է ամենաշատը ծախսում Ծննդյան տոներին: Պարզվում է՝ այս հարցում անգերազանցելի է Մեծ Բրիտանիան: Statista վիճակագրական գործակալության տվյալներով՝ այս տարի Մեծ Բրիտանիայում Սուրբ Ծննդյան տոների ընդհանուր ծախսերը կարող են կազմել շուրջ $94 մլրդ (£75 մլրդ): Այս ցուցանիշը հաշվարկելու համար հիմք են ընդունվել մանրածախ առևտրի շրջանառության վերաբերյալ կանխատեսումներն ու առևտրի ակտիվության մասով սպասումները: Թե եվրոպական որ երկրներն են ամենաշատը ծախսում Սուրբ Ծննդյան տոներին, ներկայացնում ենք ստորև.

1 Մեծ Բրիտանիա / $94 մլրդ (£75 մլրդ)

2 Գերմանիա / $80 մլրդ (£64 մլրդ)

3 Ֆրանսիա / $70 մլրդ (£56 մլրդ)

4 Իտալիա / $45 մլրդ (£36 մլրդ)

5 Իսպանիա / $28 մլրդ (£22 մլրդ)

6 Նիդերլանդներ / $14 մլրդ (£11 մլրդ)

7 Բելգիա / $11 մլրդ (£8.5 մլրդ)

Share