Բաժին. Տնտեսական

Այս տարի Հայաստանում արտադրվել է 12.5 հազար տոննա հրուշակեղեն

Ընթացիկ տարում Հայաստանում գրանցվել է հրուշակեղենի արտադրության անկում՝ շուրջ 3%-ով:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ հունվար-հոկտեմբերին հայկական հրուշակեղենի արտադրության ծավալները կազմել են շուրջ 12.5 հազար տոննա: Համեմատության համար նշենք, որ 2015 թվականի համադրելի ժամանակահատվածում ցուցանիշը կազմել էր ավելի քան 12.7 հազար տոննա:

Հայաստանում հրուշակեղենի արտադրությամբ զբաղվում է ավելի քան 100 ընկերություն: Խոշորների շարքում են «ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ» ընկերությունը, «Սոնագրո»-ն, «Դարոյինք»-ը:

Share