Բաժին. Տնտեսական

Բնակարանների գները Երևանում. 2016թ. նոյեմբեր

Երևանի անշարժ գույքի շուկայում շարունակվում է պահպանվել գների հարաբերական կայունություն, իսկ համեմատաբար բարձր գներ, ըստ ձևավորված ավանդույթի, գրանցվել են Կենտրոն, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում:

Ինչպես տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից՝ 2016 թվականի նոյեմբեր ամսվա արդյունքներով Կենտրոնում, որտեղ բնակարաններն ամենթանկն են, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ-ի միջին շուկայական գինը արդեն շուրջ մեկ տարի մնում է անփոփոխ՝ կազմելով 428,25 հազար ՀՀ դրամ:

Բնակարանների դիմաց համեմատաբար բարձր գին է գրանցվել նաև Արաբկիրում, որտեղ բնակարանների 1 քմ-ի միջին գինը կազմում է 357.35 հազար դրամ, և Քանաքեռ-Զեյթունում՝ 283.25 հազար դրամ:

Միևնույն ժամանակ, բնակարանների 1 քմ-ի միջին շուկայական գինը Դավթաշենում կազմել է 277.00 հազար դրամ, Ավանում՝ 261.90 հազար դրամ, Շենգավիթում՝ 258.00 հազար դրամ:

Նոր-Նորքում բնակարանների 1 քմ-ի միջին շուկայական գինը կազմել է 254.40 հազար դրամ, Էրեբունի վարչական շրջանում՝ 252,50 հազար դրամ, Աջափնյակում՝ 251.20 հազար ՀՀ դրամ:

Մալաթիա-Սեբաստիայում բնակարանների 1 քմ-ի միջին շուկայական գինը կազմել է 244.30 հազար դրամ, Նուբարաշենում` 157.60 հազար դրամ:

Share