Categories: Տնտեսական

Բարի համբավ, բարձր վարկանիշ. 2016թ. լավագույն քաղաքները

Ասում են՝ ճանաչվածությունն ու բարի համբավն ամեն ինչ է: Սա վերաբերում է ոչ միայն մարդկանց, այլ նաև քաղաքներին: Պատահական չէ, որ տարբեր քաղաքների մասին տարածված կարծիքներն ու հաճախ լսվող տարաբնույթ պատմությունները ձևավորում են ընդհանուր տպավորություն և վարկանիշ:

Ինչպես հաղորդում է WEF-ը՝ աշխարհի քաղաքների շարքում այսօր ամենաբարձր վարկանիշն ունեն Սիդնեյը, Վիեննան և Ցյուրիխը: Վերլուծաբանները եկել են այս եզրակացությանն՝ ամփոփելով մի քանի տասնյակ հազար մարդկանց շրջանում անցկացված հարցման արդյունքները: Հարցումն անցկացվել է տարբեր երկրներում և մեկտեղել է հայտնի քաղաքների հանդեպ մարդկանց վստահությունը, հիացմունքն ու հարգանքը:

Թե որոնք են աշխարհում ամենաբարձր վարկանիշն ունեցող քաղաքները, ներկայացնում ենք ստորև.

1 Սիդնեյ

2 Վիեննա

3 Ցյուրիխ

4 Տորոնտո

5 Ստոկհոլմ

6 Էդինբուրգ

7 Մոնրեալ

8 Հռոմ

9 Վանկուվեր

10 Կոպենհագեն

Share