Բաժին. Տնտեսական

Ո՞ր մասնագետներն են Հայաստանում ստանում բարձր աշխատավարձ

Մասնագիտության ընտրության և աշխատանքի հարցում կարևոր գործոններից մեկն աշխատավարձն է: Որքան բարձր է աշխատավարձն, այնքան ավելի մեծ է հետաքրքրությունը տվյալ մասնագիտության նկատմամբ: Պատահական չէ, որ Հայաստանում ամենագրավիչը ֆինանսաբանկային, ինչպես նաև տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտներն են:

Ըստ վերջին պաշտոնական վիճակագրության՝ մեր երկրում միջին աշխատավարձն ամենաբարձրը ֆինանսական և ապահովագրական ոլորտում է: Երկրորդ տեղում տեղեկատվության և կապի ոլորտն է, իսկ երրորդ տեղում՝ հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտը:

Թե որքան են վարձատրվում տարբեր մասնագետներն ու ինչպիսին է մեր երկրի տնտեսության` պայմանականորեն 19 խմբի բաժանված ոլորտներում միջին ամսական անվանական աշխատավարձերի ընդհանուր պատկերը, ներկայացնում ենք ստորև.

1 Ֆինանսական և ապահովագրական գործունեություն / միջին ամսական անվանական աշխատավարձ՝ 381.72 հազար դրամ

2 Տեղեկատվություն և կապ / միջին ամսական անվանական աշխատավարձ՝ 374.91 հազար դրամ

3 Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում / միջին ամսական անվանական աշխատավարձ՝ 349.90 հազար դրամ

4 Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում / միջին ամսական անվանական աշխատավարձ՝ 249.16 հազար դրամ

5 Պետական կառավարում և պաշտպանություն, սոցիալական ապահովություն / միջին ամսական անվանական աշխատավարձ՝ 213.44 հազար դրամ

6 Շինարարություն / միջին ամսական անվանական աշխատավարձ՝ 193.18 հազար դրամ

7 Մշակող արդյունաբերություն / միջին ամսական անվանական աշխատավարձ՝ 184.40 հազար դրամ

8 Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն / միջին ամսական անվանական աշխատավարձ՝ 184.33 հազար դրամ

9 Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում / միջին ամսական անվանական աշխատավարձ՝ 169.49 հազար դրամ

10 Փոխադրումներ և պահեստային տնտեսություն / միջին ամսական անվանական աշխատավարձ՝ 157.44 հազար դրամ

11  Անշարժ գույքի հետ կապված գործունեություն / միջին ամսական անվանական աշխատավարձ՝ 154.26 հազար դրամ

12 Սպասարկման այլ ծառայություններ / միջին ամսական անվանական աշխատավարձ՝ 151.33 հազար դրամ

13 Մեծածախ և մանրածախ առևտուր, ավտոմեքենաների նորոգում / միջին ամսական անվանական աշխատավարձ՝ 147.84 հազար դրամ

14 Առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում /միջին ամսական անվանական աշխատավարձ՝  140.66 հազար դրամ

15 Վարչարարական և օժանդակ գործունեություն / միջին ամսական անվանական աշխատավարձ՝ 136.71 հազար դրամ

16 Կացության և հանրային սննդի կազմակերպում / միջին ամսական անվանական աշխատավարձ՝ 127.41 հազար դրամ

17 Կրթություն / միջին ամսական անվանական աշխատավարձ՝ 122.58 հազար դրամ

18 Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն / միջին ամսական անվանական աշխատավարձ՝ 117.49 հազար դրամ

19 Մշակույթ, զվարճություններ և հանգիստ / միջին ամսական անվանական աշխատավարձ՝ 113.46 հազար դրամ

Share