Բաժին. Տնտեսական

2016թ. հունվար – նոյեմբեր ամիսներին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 6.4%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2016թ.-ի հունվար – նոյեմբեր ամիսների ընթացքում Հայաստանում արտադրվել է 6,614.6 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ 2015թ.-ի համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 6.4%-ով։

Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրության ծավալները նվազել են 10.9%-ով և կազմել 2,231.3 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունն աճել է 6%-ով և կազմել 2,175.6 մլն կՎտ ժամ։  ՀԱԷԿ արտադրության ծավալները նվազել են 11.9%-ով և կազմել 2,206.2 մլն կՎտ ժամ։ Այլ աղբյուրների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալները նվազել են 51.6%-ով և կազմել 1.5 մլն կՎտ ժամ։

Share