Բաժին. Տնտեսական

2016թ. հունվար-նոյեմբերին Հայաստանում սիգարետների արտադրությունն աճել է 30.9%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2016թ.-ի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում Հայաստանում արտադրվել է 21,062.3 մլն սիգարետ, ինչն անցյալ տարվա համանման ցուցանիշը գերազանցում է 30.9%-ով։

Հիշեցնենք, որ 2015թ․-ի ընթացքում արտադրության ծավալների աճը կազմել էր 43.1%, իսկ ծավալը՝ 18 277.1 մլն հատ։ 2014թ․-ին արտադրվել էր 12 մլրդ 774.2 մլն սիգարետ, 2013 թվականին՝ 7 մլրդ 730 մլն, 2012 թվականին՝ 6 մլրդ 155 մլն, 2011 թվականին՝ 3 մլրդ 361 մլն:

Share