Բաժին. Տնտեսական

Կարեն Կարապետյան. Կառավարությունը պատրաստ է աջակցել ՏՏ սկսնակ ընկերությունների արդյունավետ ծրագրերին

Լոռու մարզ կատարած այցի շրջանակներում կառավարության ղեկավարն այցելել է նաև Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն՝ ծանոթացել ծրագրավորման ու ինժեներիայի ուսումնական լաբորատորիաների և սկսնակ ընկերությունների գործունեությանը: Տեղեկացվել է, որ կենտրոնում ՏՏ ոլորտի մասնագետների համար անցկացվում են մեկամյա դասընթացներ, որոնց արդեն իսկ մասնակցել է շուրջ երկու հարյուր մասնագետ, նրանց մի մասն աշխատանքի է անցել հայտնի ընկերություններում, այդ թվում՝ Վանաձորի մասնաճյուղերում: Դասընթացներ են կազմակերպվում այլ թիրախային խմբերի, մասնավորապես, դպրոցականների համար (10-14 տարեկան), իրականացվում են նաև համակարգչային ինժեներական նախագծման դասընթացներ: Վարչապետ Կարապետյանը կարևորել է տեխնոլոգիական կենտրոնի գործունեությունը և հորդորել այնտեղ տեղակայված սկսնակ ընկերություններին ներկայացնել արդյունավետ ծրագրեր, որոնց իրականացմանը կառավարությունը պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ օժանդակություն:

Share