Բաժին. Տնտեսական

Ռոբերտ Մակարյան. գյուղացիների պարտքը չվճարող «Վինար» ընկերության գործով Գյուղնախարարությունը դիմել է դատախազություն

Դեռևս 2015 թվականից ընկերությունների կողմից խաղողագործներին չվճարված պարտքը հասնում է 105 միլիոն դրամի: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը՝ անդրադառնալով վերամշակող ընկերությունների մթերումների դիմաց չկատարված պարտավորություններին: Փոխնախարարի խոսքով՝ վճարումների կատարման մասով կան խնդիրներ: «Պարտքի մեծ մասը՝ 84 մլն դրամը տխրահռչակ «Վինար» ընկերությանն է: Նախարարությունը գյուղացիական տնտեսությունների նկատմամբ ունեցած պարտավորությունները չկատարելու համար ընկերությանը պատասխանատվության ենթարկելու համար դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն, որպեսզի խնդիրները պարզաբանվեն իրավական դաշտում: Կարծում եմ` իրենք համապատասխան հայտարարություն կանեն», – «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Ռոբերտ Մակարյանը: Ճշտող հարցին` միայն «Վինարն» է տխրահռչա՞կ, փոխնախարարը պատասխանեց. «Տխուր ընկերություններ կան, բայց տխրահռչակ է «Վինարը»»:

Share