Բաժին. Տնտեսական

Մեկ տարվա ընթացքում Հայաստանում բենզինն էժանացել է 19%-ով, դիզվառելիքը՝ 22%-ով

Նախորդ ամիս՝ դեկտեմբերին, նոյեմբեր ամսվա համեմատ հանրապետությունում բենզինի և դիզելային վառելիքի գների մակարդակը նվազել է: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ բենզինի դեպքում գնանկումը կազմել է 4.1%, իսկ դիզելային վառելիքի դեպքում՝ 1.2%-ով: Միևնույն ժամանակ, հաշվետու ամսում, 2015 թվականի դեկտեմբերի համեմատ, հայաստանյան շուկայում բենզինը և դիզելային վառելիքն էժանացել են համապատասխանաբար՝ շուրջ 19%-ով և 22%-ով:

Share