Բաժին. Տնտեսական

Հայաստանում գործող հյուրանոցների և զբոսաշրջային տների թիվը հասնում է 400-ի

Ներկայում Հայաստանի տարածքում գործում են մի քանի հարյուր հյուրանոցային տնտեսության օբյեկտներ, մասնավորապես՝ հյուրանոց, մոթել, հյուրանոցատիպ հանգրվան, առողջարան, պանսիոն, հանգստյան տուն, զբոսաշրջային բնակատեղի (hostel), ճամբար: Ինչպես տեղեկացնում են  ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից՝ նշված օբյեկտների մեր երրորդը գտնվում է Երևանում:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ մեր հանրապետությունում գործող հյուրանոցների թիվը կազմում է 188, որից 71-ը գործում են Երևանում, 117-ը՝ մարզերում:

Բացի հյուրանոցներից, մեր երկրում մեծ թիվ են կազմում նաև զբոսաշրջային տները (B&B), որոնք գործում են հիմնականում գյուղական համայնքներում: 2016 թվականի վերջի դրությամբ ակտիվ գործում են ավելի քան 210 զբոսաշրջային տներ:

Առաջիկայում նախատեսվում է շահագործման հանձնել ևս մի քանի հյուրանոց: Նախարարության փոխանցմամբ՝ դրանց մի մասը հավակնում է դասվել միջազգային հեղինակավոր հյուրանոցային խմբերի:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Բիզնես 24»-ը հրապարակել էր Հայաստանի հյուրանոցների վարկանիշը:

Share