Բաժին. Տնտեսական

2016թ. Հայաստանում միջին աշխատավարձը կազմել է 187 հազար դրամ

2016 թվականին Հայաստանում պաշտոնապես գրանցված աշխատողների միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 187.85 հազար ՀՀ դրամ: Այս մասին վկայում են Ազգային Վիճակագրական Ծառայության (ԱՎԾ) հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ հաշվետու տարում մասնավոր և պետական հատվածներում աշխատողների միջին աշխատավարձերի տարբերությունը կազմել է շուրջ 60 հազար ՀՀ դրամ: Այսպես, եթե պետական համակարգում միջին աշխատավարձը սահմանվել է 161.87 հազար ՀՀ դրամ, ապա մասնավոր հատվածում ցուցանիշը կազմել է 221.85 հազար ՀՀ դրամ:

Նշենք նաև, որ 2016 թվականին, 2015 թվականի համեմատ, մեր երկրում գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի 1.7% աճ:  

Ըստ ձևավորված ավանդույթի՝ Հայաստանում միջին աշխատավարձն ամենաբարձրը Սյունիքի մարզում է, իսկ ամենացածրը՝ Արագածոտնի մարզում:

Share