Բաժին. Տնտեսական

2016թ. Հայաստանում արտադրվել է 7.3 մլրդ կՎտ ժամ էլեկտրաէներգիա

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2016 թվականին Հայաստանում արտադրվել է 7 մլրդ 315.2 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշը նվազել է շուրջ 6%-ով:

Ինչպես փաստում են Ազգային վիճակագրական ծառայության տվյալները՝  առավել մեծ ծավալով էլեկտրաէներգիա արտադրվել է հունվար և դեկտեմբեր ամիսներին՝ ելնելով սպառումից: Այսպես, հունվարին արտադրված էլեկտրաէներգիայի ծավալը կազմել է 682.8 մլն կՎտ ժամ, փետրվարին՝  631.6 մլն կՎտ ժամ, մարտին՝ 609.1 մլն կՎտ ժամ, ապրիլին՝ 643.1 մլն կՎտ ժամ, մայիսին՝ 530.7 մլն կՎտ ժամ, հունիսին՝ 508.9 մլն կՎտ ժամ, հուլիսին՝ 559.9 մլն կՎտ ժամ, օգոստոսին՝ 638.7 մլն կՎտ ժամ, սեպտեմբերին՝ 591.3 մլն կՎտ ժամ, հոկտեմբերին՝ 595.3 մլն կՎտ ժամ, նոյեմբերին՝ 623.2 մլն կՎտ ժամ, իսկ դեկտեմբերին՝ 700.6 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա:

Նշենք, որ 2015 թվականին Հայաստանում արտադրվել էր 7 մլրդ 798.2 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա: 2014 թվականին ցուցանիշը կազմել էր 7 մլրդ 750.0 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, իսկ 2013 թվականին՝ 7 մլրդ 710.0 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա:

Share