Բաժին. Տնտեսական

2016թ. հունվար-նոյեմբերին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 2.3%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2016թ. հունվար – նոյեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 255.2 հազար տոննա հաց, ինչն 2015թ, համանման ցուցանիշից պակաս է 2.3%-ով։

Միևնույն ժամանակ ալյուրի արտադրությունը նվազել է 6.4%-ով և կազմել 158.2 հազար տոննա, ձավարեղենի արտադրությունը կրճատվել է 11.4%-ով 703.5 տոննա, հրուշակեղենի արտադրությունը կրճատվել է 1.1%-ով և կազմել 14,273.9 տոննա, իսկ մակարոնեղենի արտադրությունն աճել է 17.5%-ով և կազմել 2,964.2 տոննա։

Share