Բաժին. Տնտեսական

10% անկում շինարարության ոլորտում

Շինարարության ոլորտում կրկին անկում է: 2016 թվականին մեր երկրում իրականացված շինարարության համախառն ծավալը կրճատվել է 10%-ով: Բացարձակ արտահայտությամբ շինարարության համախառն ծավալը կազմել է 397.75 մլրդ ՀՀ դրամ:

Ինչպես փաստում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարկած տվյալները՝ վերջին տարիներին մեր երկրում աճել է միջազգային  վարկերի միջոցների հաշվին իրականացվող շինարարությունը: Միևնույն ժամանակ, սակայն, առավել զգալի անկում է գրանցվում ներքին աղբյուրների հաշվին իրականացվող շինարարության մասով, ինչով և պայմանավորված ոլորտում նկատվում են դեռևս անկումային զարգացումներ:

Համեմատության համար նշենք, որ 2015 թվականին շինարարության ծավալը պահպանվել էր 2014 թվականի գրեթե նույն մակարդակում, 2014 թվականին գրանցվել էր շուրջ 4% անկում, 2013 թվականին՝ 8% անկում:

Share