Բաժին. Տնտեսական

2016թ. հայ-ռուսական առևտրային հարաբերությունները՝ թվերով

2016 թվականին Հայաստանի ու հայերի համար առևտրային հիմնական գործընկեր-երկրի՝ Ռուսաստանի միջև առևտրի շրջանառությունը կազմել է 1 մլրդ 336.97 մլն ԱՄՆ դոլար: 2015 թվականի համեմատ ցուցանիշն աճել է շուրջ 15%-ով:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ Ռուսաստանի հետ առևտրի շրջանառության ընդհանուր ծավալում Հայաստանից Ռուսաստան արտահանումը կազմել է 371.00  մլն ԱՄՆ դոլար՝ մեկ տարվա ընթացքում ավելանալով ավելի քան 50%-ով:

ՄԻևնույն ժամանակ, Ռուսաստանից Հայաստան ներմուծումը կազմել է շուրջ 995.97 մլն ԱՄՆ դոլար՝ 2015 թվականի համեմատ աճելով մոտ 6%-ով:

Հարկ է նշել, որ 2016 թվականին Ռուսաստանը, որպես Հայաստանի խոշոր առևտրային գործընկեր-երկիր, «ապահովել է» մեր երկրի արտաքին առևտրի 25%-ը:

Նշենք նաև, որ 2015 թվականին Ռուսաստանի հետ մեր երկրի առևտրաշրջանառությունը կազմել էր 1 մլրդ 173,97 մլն ԱՄՆ դոլար: 2014 թվականի համեմատ ցուցանիշը կրճատվել էր 18%-ով:

Share