Բաժին. Տնտեսական

Եթե չլինեին ներգաղթյալները, չէին լինի նաև ամերիկյան առաջատար ընկերությունները

ԱՄՆ-ի տնտեսական զարգացման, ամերիկյան բիզնեսի կայացման ու ամերիկյան արտադրանքի մրցունակության բարձրացման հարցում անփոխարինելի ներդրում են ունեցել ներգաղթյալները: Մի շարք առաջատար ընկերություններ ստեղծվել են հենց ներգաղթյալների և նրանց երեխաների կողմից, ինչպես օրինակ՝ Apple-ը, Google-ը, eBay-ը, Intel-ը և Boeing-ը:

Ստորև ներկայացնում ենք այն ընկերությունները, որոնք գոյություն չէին ունենա առանց ներգաղթյալների.

Tesla, SpaceX / Էլոն Մասկ, ծնվել է Հարավային Աֆրիկայում, ԱՄՆ ներգաղթել Կանադայից

Apple / Սթիվ Ջոբս, սիրիացի ներգաղթյալի որդի

Apple / Սթիվեն Վոզնյակ, ծնվել է ուկրաինացի ներգաղթյալի ընտանիքում

Oracle / Լարրի Էլիսոն, ծնվել է իտալացի ներգաղթյալի ընտանիքում

Google / Սերգեյ Բրին, ներգաղթել է Ռուսաստանից

eBay / Պիեր Օմիդյար, արմատներով Իրանից է, ԱՄՆ է ներգաղթել Ֆրանսիայից

Facebook / Էդուարդո Սավերին, ներգաղթել է Բրազիլիայից

YouTube / Սթիվ Չեն, ներգաղթել է Թայվանից

Bank of America / Ամադեո Պիերո Ջիաննինի, իտալացի ներգաղթյալների որդի

Intel / Անդրյու Գրով, ներգաղթել է Հունգարիայից

General Dynamics / Ջոն Ֆիլիպ Հոլանդ, ներգաղթել է Իռլանդիայից

Boeing / Վիլյամ Բոինգ, գերմանացի ներգաղթյալի որդի

The Home Depot / Բերնարդ Մարկուս, ռուս ներգաղթյալների որդի

Sikorsky Aircraft / Իգոր Սիկորսկի, ներգաղթել է Ուկրաինայից

The Trump Organization / Դոնալդ Թրամփ, շոտլանդացի ներգաղթյալի որդի

Share