Բաժին. Տնտեսական

Պաշտոնական. 2016թ.-ին Հայաստանից մեկնել է շուրջ 1.2 մլն մարդ

2016 թվականին զբոսաշրջության նպատակով մեր հանրապետությունից մեկնել է 1 մլն 262.68 հազար մարդ: 2015 թվականի համեմատ այս թիվն աճել է 6.3%-ով: Միևնույն ժամանակ, հաշվետու տարում Հայաստան է ժամանել 1 մլն 259.65 հազար միջազգային զբոսաշրջիկ: 2015թ.նկատմամբ ցուցանիշն աճել է 5.7%-ով: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Նշենք, որ ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության մեթոդաբանության՝ միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձ, ով հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավել քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Այսինքն` նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է, այլ ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելը, որի դեպքում ուղևորության համար վճարումները կկատարվեին ժամանած վայրում աշխատանքային գործունեությունից ստացված ֆինանսական միջոցների հաշվին:

Share