Բաժին. Տնտեսական

2016թ.-ին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 6.2%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2016թ.-ին Հայաստանում արտադրվել է 7,315.2 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ 2015թ. համեմատ արձանագրվել է արտադրույթյան ծավալների նվազում 6.2%-ով՛։

ՋԷԿ-երի արտադրության ծավալները նվազել են 7.8%-ով և կազմել 2,581.5 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրության ծավալներն աճել են 6.6%-ով և կազմել 2,351.4 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրության ծավալները նվազել են 14.6%-ով և կազմել 2,380.5 մլն կՎտ ժամ։ Այլ աղբյուրների արտադրության ծավալները նվազել են 43.7%-ով և կազմել 1.8 մլն կՎտ ժամ։

Share