Բաժին. Տնտեսական

Երևանի 2016թ. բյուջեի կատարման տարեկան ու Երևանի զարգացման 2016թ. ծրագրի իրականացման հաշվետվությունների նախագծերը կներկայացվեն հանրային քննարկման

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը, որը վարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը:

Նիստի օրակարգում ներառված էին «Երևանի զարգացման 2016 թվականի ծրագրի իրականացման հաշվետվության մասին» և «Երևան քաղաքի 2016 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին» ավագանու որոշումների նախագծերը սահմանված կարգով հանրային քննարկման ներկայացնելու վերաբերյալ հարցերը:

Փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը հատկանշել է, որ 2016 թվականի Երևանի քաղաքապետարանի տարեկան հաշվետվությունն ամփոփ ներկայացված է նաև տեղեկագրում, որը տպագրված և էլեկտրոնային տարբերակով հասանելի է համաքաղաքացիներին:

Նիստի ընթացքում քաղաքապետի տեղակալը մանրամասն պատասխանել է խորհրդի անդամների կողմից բարձրացված բոլոր հարցերին:

Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի անդամները միաձայն քվեարկությամբ որոշել են հաշվետվության նախագծերը սահմանված կարգով ներկայացնել հանրային քննարկման:

Share