Բաժին. Տնտեսական

Որո՞նք են Հայաստանի 5 խոշոր առևտրային գործընկեր-երկրները

Ռուսաստան, Չինաստան, Գերմանիա, Վրաստան և Իրան. սրանք այն երկրներ են, որոնց հետ մեր երկիրն իրականացնում է առավել մեծ ծավալի առևտրային գործառնություններ: Այս 5 երկրին միասին բաժին է ընկնում Հայաստանի արտաքին առևտրի կեսից ավելին:

Ինչպես վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները՝ 2016 թվականին Ռուսաստանին բաժին է ընկել մեր երկրի արտաքին առևտրի շրջանառության մոտ 27%-ը, Չինաստանին՝ 9%-ը, Գերմանիային՝ 6%-ը, Վրաստանին՝ 5%-ը, Իրանին՝ շուրջ 4%-ը:

Նշենք, որ 2016 թվականին Հայաստանն արտաքին աշխարհի հետ իրականացրել է 5 մլրդ 75.34 մլն ԱՄՆ դոլարի առևտուր, որից արտահանումը կազմել է շուրջ 1 մլրդ 782.92 մլն ԱՄՆ դոլար, ներմուծումը՝  3 մլրդ 292.42 մլն ԱՄՆ դոլար:

Share