Բաժին. Տնտեսական

2016թ. Մեծամորի ատոմակայանը պետբյուջե է վճարել շուրջ 11 մլրդ դրամի հարկեր

2016 թվականի ընթացքում Հայկական ատոմային էլեկտրակայանը (ՀԱԷԿ, Մեծամորի ատոմակայան) պետական բյուջե է վճարել շուրջ 10 մլրդ 898 մլն ՀՀ դրամի հարկեր և հայտնվել մեր երկրի խոշոր հարկ վճարողների ցուցակի 11-րդ հորիզոնականում: Այս մասին վկայում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ հաշվետու տարում, 2015 թվականի համեմատ, Հայկական ատոմային էլեկտրակայանի կողմից բյուջե վճարված հարկերն ու այլ պետական վճարներն աճել են ավելի քան 30%-ով:

Նշենք նաև, որ 2016 թվականին ՀԱԷԿ-ի կողմից վճարված միայն ուղղակի հարկերը, այդ թվում՝ շահութահարկը և եկամտային հարկը, կազմել են 5 մլրդ 764 մլն ՀՀ դրամ:

Share