Բաժին. Տնտեսական

Երևանում մեկնարկել է ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի առևտրի և ներդրումների հարցերի ուղղությամբ բանակցությունների վեցերորդ փուլը

Փետրվարի 15-ին Երևանում մեկնարկել է ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի առևտրի և ներդրումների հարցերի ուղղությամբ բանակցությունների վեցերորդ փուլը:

Հայաստանի բանակցային պատվիրակությունը գլխավորում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը: Բանակցային փուլին մասնակցում է Եվրոպական Միության պատվիրակությունը` Եվրոպական հանձնաժողովի առևտրի գլխավոր տնօրինության բաժանմունքի ղեկավար Պետրոս Սուրմելիսի գլխավորությամբ:

Բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկումներ անցկացնել համաձայնագրի «Ծառայությունների առևտուր», «Մտավոր սեփականության իրավունքների պաշտպանություն», «Սանիտարական և բուսասանիտարական միջոցներ» ուղղություններով, ինչպես նաև ամփոփել «Ապրանքների առևտուր», «Վեճերի կարգավորում», «Թափանցիկություն», «Առևտրի տեխնիկական խոչընդոտներ», «Մաքսային հարցեր» (ներառյալ` Մաքսային հարցերում փոխադարձ վարչարարական աջակցության մասին արձանագրություն), «Մրցակցություն», «Պետական մասնկացությամբ ձեռնարկություններ», «Առևտուր և կայուն զարգացում» ուղղություններով բանակցությունները:

Share