Բաժին. Տնտեսական

Զբոսաշրջության պետական կոմիտեում քննարկել են ավտոճանապարհները անհրաժեշտ նշաններով ապահովելու հարցը

ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում ՀՀ ֆինանսների, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման, ՀՀ մշակույթի , ՀՀ բնապահպանության, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունների և Բնության թանգարանի ներկայացուցիչների մասնակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Համաշխարհային բանկի «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» վարկային ծրագրի շրջանակներում զբոսաշրջության երթուղիներում ընդգրկված ավտոճանապարհները անհրաժեշտ տեղեկատվական նշաններով ապահովելու հետ կապված հարցեր:

Հանդիպման ընթացքում նշվել է, որ ծրագրի շրջանակներում ճանապարհային նշանների տեղադրումը կարող է հանդիսանալ պիլոտային` հետագայում հանրապետության ավտոճանապարհներն անհրաժեշտ տեղեկատվական նշաններով կահավորման գործընթացի համար:

Share