Բաժին. Տնտեսական

Ո՞ւր է հոսում վենչուրային կապիտալը

Վենչուրային կապիտալը կամ, ինչպես ընդունված է ասել, մասնավոր ռիսկային կապիտալն ունի իր հստակ ներդրումային նպատակն ու ուղղղվածությունը՝ աջակցել շուկա նոր մուտք գործող և մրցակցային պայքարի մեջ մտնող սկսնակ ընկերություններին ու սթարթ-ափերին:

Այսօր վենչուրային կապիտալն առավել մեծ ծավալներով հոսում է այն ոլորտներ, որտեղ առկա են երկարաժամկետ կայուն աճի նախադրյալներ, ինչով և պայմանավորված՝ վենչուրային կապիտալ ներգրավելու գրավչություն ունեն տնտեսության ոչ բոլոր ճյուղերն ու ոլորտները:

Հաշվի առնելով, որ աշխարհում վենչուրային հիմնադրամների ակտիվ գործունեությամբ առավելապես առանձնանում է ԱՄՆ-ն՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի (World Economic Forum, WEF) վերլուծաբաններն ուսումնասիրել և պարզել են, թե այսօր ԱՄՆ-ի վենչուրային ներդրողների համար որ 10 ոլորտներն են առավել գրավիչ: Վարկանիշը ներկայացնում ենք ստորև.

1 Ծրագրային ապահովում

2 Բիոտեխնոլոգիաներ

3 Մեդիա և ժամանց

4 Բժշկական սարքավորումներ

5 ՏՏ ծառայություններ

6 Էներգետիկա

7 Սպառողական ծառայություններ

8 Ֆինանսական ծառայություններ

9 Ցանցային սարքավորումներ

10 Հեռահաղորդակցություն

Share