Բաժին. Տնտեսական

INVEST IN ARMENIA. Պրեմիում Պլազա ժամանցային համալիրի ներդրումային ծրագիր

«Բիզնես 24»-ը մեկնարկել է շարք՝ նվիրված Հայաստանի հետաքրքիր ու հեռանկարային ներդրումային ծրագրերին: Առանձին հոդվածների միջոցով ներկայացվելու են իրատեսական բիզնես-նախագծեր՝ իրենց ամփոփ նկարագրությամբ, նպատակներով, ընդհանուր արժեքով և ակնկալվող արդյունքներով:

Ներդրումային ծրագիրը՝  Պրեմիում Պլազա Ժամանցային Համալիր

Պահանջվող ներդրումները՝ $32,274,000

Շահութաբերության ներքին տոկոսադրույքը (IRR)՝ 14%

Պրեմիում Պլազա ժամանցային համալիրի ներդրումային ծրագրով նախատեսվում է ժամանակակից էներգախնայող տեխնոլոգիաների օգտագործմամբ Երևանի պատմական կենտրոնում (հասցե՝ Թումանյան 8) կառուցել նոր՝ իր տեսակի մեջ եզակի ժամանցային համալիր, որը կդասակարգվի որպես «կանաչ» շենք և իր նորարարական լուծումների շնորհիվ կհամապատասխանի LEED էկոլոգիական  չափանիշերին: Ծրագրի ճարտարապետական և տեխնիկական նախագիծը մշակել է շվեդական SWECO International ընկերությունը, իսկ ծրագրի իրականացման համար հիմք կհանդիսանա ամերիկյան JOHNES LANGE LASALLE ընկերության կողմից մշակված բիզնես պլանը:

Ըստ ներդրումային ծրագրի՝ հետգնման ժամկետը 7 տարի է: Պահանջվող ներդրումների 50%-ը կիրականացվի բաժնային կապիտալի միջոցների, 50%-ը՝ վարկային միջոցների հաշվին: 

Պրեմիում Պլազա Ժամանցային Համալիրի ներդրումային ծրագիրն անգլերեն լեզվով հասանելի է Investmentprojects.am կայքում: Այս կայքը համատեղ գործարկել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն ու Հայաստանի զարգացման հիմնադրամը: Կայքի նպատակն է ներգրավել ներդրումներ Հայաստանի Հանրապետություն՝ ինչպես արտերկրից, այնպես էլ երկրի ներքին ներդրողներից:

Շարքի մյուս հոդվածները կարդալու համար սեղմեք այստեղ:

Share