Բաժին. Տնտեսական

ԿԲ-ն լավատես է. 2017թ. մեր երկրում տնտեսական աճը կկազմի 2.2-3.2%

2017 թվականի համար Կենտրոնական բանկը (ԿԲ) կանխատեսում է 2.2-3.2% տնտեսական աճ:

ԿԲ վերլուծաբանների դիտարկմամբ՝ մեր երկրում տնտեսական աճին հիմնական կնպաստեն ներքին պահանջարկի աստիճանական վերականգնումը, ինչպես նաև՝ արտահանմանն ու ներդրումների խթանմանն ուղղված կառավարության ծրագրերը: Պահանջարկի տեսանկյունից կանխատեսվող տնտեսական աճը կապահովվի մասնավոր սպառման 1.7%, մասնավոր ներդրումների 3.0% աճի, ինչպես նաև զուտ արտահանման հաշվին, որի կազմում ապրանքների և ծառայությունների արտահանման աճը կանխատեսվում է 5-7% միջակայքում, իսկ ներմուծման աճը՝ մինչև 2%:  

Միևնույն ժամանակ, ընթացիկ տարվա ընթացքում, նախորդ տարվա համեմատ, ԿԲ-ն ակնկալում է համախառն պահանջարկի վրա հարկաբյուջետային քաղաքականության զսպող ազդեցություն:

Ինչ վերաբերում է առաջարկի տեսանկյունից տնտեսական աճին կնպաստող գործոններին, ապա ըստ վերլուծաբանների՝ առաջնայինը արդյունաբերության և գյուղատնտեսության ճյուղերի աճն է:

Նշենք նաև, որ ըստ ԿԲ գնահատականների՝ 2016 թվականին մեր երկրում տնտեսական աճը կազմել է0.3-0.5%:

Share