Բաժին. Տնտեսական

INVEST IN ARMENIA. Սյունիքի մարզում ազատ տնտեսական գոտի հիմնելու ներդումային ծրագիր

«Բիզնես 24»-ը մեկնարկել է շարք՝ նվիրված Հայաստանի հետաքրքիր ու հեռանկարային ներդրումային ծրագրերին: Առանձին հոդվածների միջոցով ներկայացվելու են իրատեսական բիզնես-նախագծեր՝ իրենց ամփոփ նկարագրությամբ, նպատակներով, ընդհանուր արժեքով և ակնկալվող արդյունքներով:

Ներդրումային ծրագիր՝ Սյունիքի մարզում ազատ գոտու հիմնում

Պահանջվող ներդրումներ՝ $ 28,000,000

Շահութաբերության ներքին տոկոսադրույք (IRR)՝ 12%

Սյունիքի մարզում ազատ տնտեսական գոտի հիմնելու ներդրումային ծրագիրը ՀՀ կառավարության առաջնային նախաձեռնություններից է և նպատակ ունի ընդլայնել հայ-իրական առևտրատնտեսական կապերը: Ծրագրով նախատեսվում է ներգրավել մասնավոր ներդրումներ և նոր ընկերությունների ստեղծման արդյունքում խթանել ինչպես հայկական արտադրանքի արտահանումը, մասնավորապես, Իրան և Մերձավոր Արևելքի երկրներ, այնպես էլ իրանական արտադրողների մուտքը Եվրասիական տնտեսական միություն (ԵԱՏՄ):

Ազատ տնտեսական գոտին կկառուցվի Ագարակ քաղաքում: Ծրագրի իրականացման համար ընտրվել է 37 հա հողակտոր, որի վրա 10-15 հա ազատ գոտի կկառուցվի: Հայաստանի կառավարության կանխատեսումներով՝ տաս տարվա ընթացքում ազատ տնտեսական գոտու ծրագրով կներգրավվեն 100-120 ընկերություններ, որոնք տարեկան կարտահանեն 80-100 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով արտադրանք:

Ազատ տնտեսական գոտու համար նախանշվել են հետևյալ գերակա ուղղությունները՝ գյուղմթերքի, սննդի վերամշակում, արդյունաբերություն, մեքենաշինություն, քիմիական արդյունաբերություն, բարձր տեխնոլոգիական նյութերի արտադրություն, դեղագործություն և տեքստիլ արդյունաբերություն:

 

ներդրումային ծրագիրն անգլերեն լեզվով հասանելի է Investmentprojects.am կայքում: Այս կայքը համատեղ գործարկել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն ու Հայաստանի զարգացման հիմնադրամը: Կայքի նպատակն է ներգրավել ներդրումներ Հայաստանի Հանրապետություն՝ ինչպես արտերկրից, այնպես էլ երկրի ներքին ներդրողներից:

Շարքի մյուս հոդվածները կարդալու համար սեղմեք այստեղ:

Share