Բաժին. Տնտեսական

Վահան Մարտիրոսյանը հանդիպել է «ZTE» ընկերության փոխնախագահ Սյուե Բինին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիների  նախարար Վահան Մարտիրոսյանը Բարսելոնայում անցկացվող «Mobile World Congress»-ի աշխատանքների շրջանակներում փետրվարի 27-ին հանդիպել է «ZTE» (Zhong Xing Telecommunication Equipment Company Limited)  ընկերության փոխնախագահ  Սյուե Բինին։

Սյուե Բինը նախարարին ծանոթացրել է ընկերության  ընթացիկ գործունեությանը, կոմերցիոն շուկայում ներկայացված 5G ստանդարտի հնարավորություններին։

Նախարար Վահան Մարտիրոսյանը ներկայացրել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանում իրականացվող պետական քաղաքականությունը և ընթացիկ ծրագրերը, մասնավորապես  «Խելացի քաղաք» և «Տվյալների մշակման կենտրոն» նախագծերը և դրանցում  ZTE-ի մասնակցության հնարավորությունները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող, այդ թվում՝ երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:

«ZTE» կորպորացիան Չինաստանում մեծությամբ երկրորդ ընկերությունն է, որը մասնագիտացած է հեռահաղորդակցության ոլորտի մի շարք ճյուղերում` սարքավորումների արտադրություն, էլեկտրոնային կառավարում, հեռահաղորդակցական համակարգեր։

Բազմաթիվ երկրներում «ZTE» -ն ունի ոչ միայն ներկայացուցչություններ, այլև գիտահետազորտական կենտրոններ։

Share