Բաժին. Տնտեսական

2016թ. Հայաստանից արտահանվել է 58.5 հազար տոննա միրգ

2016 թվականին Հայաստանից պարենամթերքի արտահանման ծավալներում առավել մեծ մասնաբաժին ապահովել է մրգի ապրանքախումբը: Հաշվետու տարում մեր երկրից արտահանվել է 58.5 հազ. տոննա միրգ: 2015 թվականի համեմատ ցուցանիշն աճել է շուրջ 70%-ով:

Միևնույն ժամանակ, պարենամթերքի արտահանման ծավալներում 66%-ով ավելացել է կոնյակի ծավալը՝ կազմելով 44.8 հազ. տոննա:

Գինու արտահանումն աճել է 28.7%-ով՝ կազմելով 3.1 հազ. տոննա:

Հանքային ջրերի արտահանման ծավալը կազմել է 15.0 հազ. տոննա՝ մեկ տարվա ընթացքում աճելով 2.3%-ով:

Փոխարենը, 2016 թվականին նվազել է պանրի (38.0%-ով) արտահանման ծավալը:

Share