Բաժին. Տնտեսական

ՏՏ ոլորտի ռազմավարության մշակման համար կառավարությունը կարող է օգտվել արտաքին խորհրդատվությունից

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում առաջին քայլն ընդհանուր ռազմավարության մշակումն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ֆեյսբուքյան հարց-պատասխանի ժամանակ ասաց ՀՀ կառավարությանը կից Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանը: Նրա խոսքով`դա վերաբերվելու է ինչպես կրթությանը, այնպես էլ ընդհանուր էկոհամակարգին:

«Այսինքն, թե ինչպիսի՞ բիզնեսներ ենք խթանելու, որո՞նց համար ենք հարկային կամ այլ արտոնություններ սահմանելու, ինչպիսի՞ ֆինանսավորման մեխանիզմներ ենք փորձելու ստեղծել: Դա մի մեծ ռազմավարության աշխատանք է, որի համար մենք, հնարավոր է, արտաքին խորհրդատվություններից օգտվենք»,- ասաց Խաչատուրյանը:

Share