Բաժին. Տնտեսական

2016թ. Հայաստանում պանրի արտադրությունն աճել է 20%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, 2016թ. Հայաստանում արտադրվել է 22 հազար 315.9 տոննա պանիր, ինչը 2015թ. Համեմատ աճել է 20%-ով։

Միևնույն ժամանակ կաթի արտադրությունն աճել է 2.7%-ով և կազմել 460.2 մլն լիտր։

Հայկական մածունի արտադրությունը կրճատվել է 1.2%-ով և կազմել 6 հազար 98.4 տոննա։

Թթվասերի արտադրությունը նվազել է 2.3%-ով և կազմել 5 հազար 922.5 տոննա։ Կաթնաշոռի արտադրությունը նվազել է 3.4%-ով և կազմել 955.3 տոննա:

Հաշվետու տարում մեր երկրում պաղպաղակի արտադրությունը նվազել է 6.5%-ով և կազմել 9013.4 հազար լիտր։

Share