Բաժին. Տնտեսական

INVEST IN ARMENIA. «Երևան Պողոտա» ներդրումային ծրագիր

«Բիզնես 24»-ը մեկնարկել է շարք՝ նվիրված Հայաստանի հետաքրքիր ու հեռանկարային ներդրումային ծրագրերին: Առանձին հոդվածների միջոցով ներկայացվելու են իրատեսական բիզնես-նախագծեր՝ իրենց ամփոփ նկարագրությամբ, նպատակներով, ընդհանուր արժեքով և ակնկալվող արդյունքներով:

Ներդրումային ծրագիր` Երևան Պողոտա

Պահանջվող ներդրումներ՝ $22,478,800

«Երևան Պողոտա» ներդրումային ծրագրով նախատեսվում է կառուցել նոր ճարտարապետական համալիր, որը հարակից կլինի Երևանի կենդանաբանական այգուն: Այն կզբաղեցնի շուրջ 1.4 հա տարածք և կունենա թամանյանական ճարտարապետության բնորոշ մոտեցումներով կառուցված նոր շենքեր, փողոցներ, հրապարակներ, կանաչապատ տարածքներ:

Ծրագրի նպատակն է խթանել Հայաստանում մշակութային տուրիզմը և աջակցել ոլորտի կայուն զարգացմանը՝ ստեղծելով հայկական մշակույթի ներկայացման յուրահատուկ հարթակ:

«Երևան Պողոտա» համալիրը կառաջարկի հանգստի և ժամանցի կազմակերպման բազմաթիվ լուծումներ և հնարավորություն կտա այցելուներին հնարավորինս հետաքրքիր կազմակերպելու իրենց ժամանցը: Համալիրը օրական ընդունի մինչև 10 հազար այցելու:

«Երևան Պողոտա» ներդրումային ծրագիրն անգլերեն լեզվով հասանելի է Investmentprojects.am կայքում: Այս կայքը համատեղ գործարկել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն ու Հայաստանի զարգացման հիմնադրամը: Կայքի նպատակն է ներգրավել ներդրումներ Հայաստանի Հանրապետություն՝ ինչպես արտերկրից, այնպես էլ երկրի ներքին ներդրողներից:

Շարքի մյուս հոդվածները կարդալու համար սեղմեք այստեղ:

Share