Բաժին. Տնտեսական

ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ. Աշխարհի ամենաթանկ բրենդներն՝ ըստ երկրների

Ժամանակակից աշխարհում շատ բրենդներ ունեն ավելի մեծ ազդեցություն, վարկանիշ և ֆինանսական կայունություն, քան մի շարք երկրներ: Google-ը, Apple-ն ու Amazon-ն այսօր աշխարհի ամենաթանկ բրենդներն են, և ԱՄՆ-ն իր տնտեսական ուժի ամրապնդման համար պարտական է նաև հենց այսպիսի հզոր ամերիկյան բրենդներին:

Իսկ ո”րն է ամեն երկրի ամենաթանկ բրենդը: Հարցի պատասխանը հետաքրքիր ինֆոգրաֆիկայի տեսքով ներկայացրել է howmuch.net կայքը՝ ուսումնասիրելով և համադրելով Brand Finance ընկերության կողմից հրապարակված մի շարք ցուցանիշներ:

Այսպես, ԱՄՆ-ում ամենաթանկ բրենդը Google-ն է (109.5 մլրդ ԱՄՆ դոլար), և այս բրենդի շնորհիվ աշխարհում ամենաթանկ բրենդն ունեցող երկրների վարկանիշում ԱՄՆ-ն առաջինն է: Երկրորդ տեղում Հարավային Կորեան է՝ շնորհիվ Samsung բրենդի (66.2 մլրդ ԱՄՆ դոլար): Վարկանիշի երրորդ հորիզոնականում Չինաստանն է՝ ICBC բանկային բրենդի շնորհիվ (47.8 մլրդ ԱՄՆ դոլար):

Ուշագրավ է, որ մի շարք երկրներում ամենաթանկ բրենդը ներկայացնում է բանկային ոլորտ, մասնավորապես՝ Իսպանիայում՝ Santander, Կանադայում՝ Royal Bank of Canada, Ռուսաստանում՝ Sberbank, Բելգիայում՝ KBC:

Հոլանդիայի ամենաթանկ բրենդը Shell-ն է, Մեծ Բրիտանիայում՝ Vodafone-ը, իսկ Ֆրանսիայում՝ Orange-ը:

Ավտոաշխարհի հայտնի Toyota-ն և BMW-ն ամենաթանկ բրենդներն են համապատասխանաբար Ճապոնիայում և Գերմանիայում:

Աշխարհի ամենաթանկ բրենդների ինֆոգրաֆիկան՝ ըստ երկրների (մեծացնելու համար սեղմեք նկարի վրա)

Share