Բաժին. Տնտեսական

Սուրեն Կարայան. Վերականգնվող էներգետիկայի ոլորտում իրականացվելու է ավելի քան 4 մլրդ դրամի ներդրումային ծրագիր

Կառավարության որոշմամբ «Վիսավտ» ՍՊԸ-ին թույլատրվեց օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ ընկերությունը ներմուծվող սարքավորումներն օգտագործելու է վերականգնվող էներգետիկայի ոլորտում:

«Ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալները կկազմեն 2 մլրդ 138 մլն դրամ: Ներկայումս ստեղծված է 20 աշխատատեղ՝ 250 հազար դրամ միջին աշխատավարձով: Ընկերության ներդրումները կազմում են 4 մլրդ 632 մլն դրամ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Կարայանը:

Share