Բաժին. Տնտեսական

2016թ. Հայաստանում գրանցվել է 1564 նոր ապրանքային նշան

2016 թվականին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մտավոր սեփականության գործակալություն է ներկայացվել ապրանքային նշանի գրանցման 1717 հայտ, որից 1261-ը`ազգային հայտատուներից:

Ապրանքային նշանների 1565 հայտով կատարվել է նախնական փորձաքննություն: Հետ է կանչվել 53 հայտ, 134 հայտով կայացվել է ապրանքային նշանի գրանցումը մերժելու մասին որոշում:

Հաշվետու տարում գրանցվել է 1564 ապրանքային նշան, որից 1148-ը՝ ազգային հայտատուների անուններով:

Միևնույն ժամանակ, ապրանքային նշանների միջազգային գրանցման մասին մադրիդյան համաձայնագրի և դրա արձանագրության շրջանակում ՀՀ նշմամբ ստացվել է ապրանքային նշանների միջազգային գրանցման մասին 2268 ծանուցում: Միջազգային ծանուցումներով կայացվել է 2387 որոշում ապրանքային նշաններին իրավական պահպանություն տրամադրելու վերաբերյալ, նախնական մերժման մասին՝ 713, իսկ վերջնական մերժման մասին` 514 որոշում:

Հայաստանից ներկայացվել է միջազգային գրանցման 30 հայտ:

Share