Բաժին. Տնտեսական

INVEST IN ARMENIA. Ժամանակակից բժշկական կենտրոնի կառուցման ներդրումային ծրագիր

«Բիզնես 24»-ը մեկնարկել է շարք՝ նվիրված Հայաստանի հետաքրքիր ու հեռանկարային ներդրումային ծրագրերին: Առանձին հոդվածների միջոցով ներկայացվելու են իրատեսական բիզնես-նախագծեր՝ իրենց ամփոփ նկարագրությամբ, նպատակներով, ընդհանուր արժեքով և ակնկալվող արդյունքներով:

Ներդրումային ծրագիր՝ բժշկական կենտրոնի կառուցում

Պահանջվող ներդրումներ՝ $750,000,000

Հայաստանում ժամանակակից բժշկական կենտրոնի (500 մահճակալ) կառուցման ներդրումային ծրագիրը մշակել է առողջապահության ոլորտում գործող ամերիկյան AIHS (American International Healthcare Systems) կազմակերպությունը: Ծրագրով նախատեսվում է կառուցել ախտորոշման և բուժման նորագույն տեխնոլոգիաներով ու գերժամանակակից սարքավորումներով հագեցած բժշկական կենտրոն, որն իր ծառայություններն է առաջարկելու բնակչության բոլոր տարիքային խմբերին և որպես առողջապահական համալիր իր մեջ ներառելու է մանկական հիվանդանոց, բժշկական դպրոց, հիվանդանոց մեծահասակների համար, ծերանոց, գիշերօթիկ դպրոց և այլն:

Իր տեսակի մեջ կենտրոնը տարածաշրջանում լինելու է միակը և մատուցելու է ծառայությունների լայն շրջանակ:

Հայաստանում ժամանակակից բժշկական կենտրոնի կառուցման ներդրումային ծրագիրն անգլերեն լեզվով հասանելի է Investmentprojects.am կայքում: Այս կայքը համատեղ գործարկել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն ու Հայաստանի զարգացման հիմնադրամը: Կայքի նպատակն է ներգրավել ներդրումներ Հայաստանի Հանրապետություն՝ ինչպես արտերկրից, այնպես էլ երկրի ներքին ներդրողներից:

Շարքի մյուս հոդվածները կարդալու համար սեղմեք այստեղ:

Share