Բաժին. Տնտեսական

2017թ.-ի հունվարին Հայաստանում վիսկիի արտադրությունն աճել է 31.1%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2017թ. հունվար ամսին Հայաստանում արտադրվել է 165.7 հազար լիտր վիսկի, ինչն անցյալ տարվա համանման ցուցանիշից ավել է 31.1%-ով։

Միևնույն ժամանակ օղու արտադրությունը նվազել է 37%-ով և կազմել 339.3 հազար լիտր, իսկ գարեջրի արտադրությունն աճել է 9.3%-ով և կազմել 491.9 հազար լիտր։

Share