Բաժին. Տնտեսական

Համաշխարհային տնտեսությունը՝ որպես Արեգակնային համակարգ

Ինչպե՞ս է չափվում՝ որ երկիրն է ավելի հարուստ, որն աղքատ: Առավել ընդունված է երկու տարբերակ՝ համեմատելով երկրների համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ցուցանիշը, այսինքն՝ մեկ տարվա ընթացքում առանձին երկրներում արտադրված ապրանքների և ծառայությունների ընդհանուր շուկայական արժեքը, և ՀՆԱ-ի ցուցանիշը՝ բնակչության մեկ շնչի հաշվով: Ուշագրավ է, որ այս ցուցանիշները ոչ միշտ են համապատասխանում: Երկիրը կարող է լինել հարուստ՝ ըստ ՀՆԱ-ի ցուցանիշի, իսկ երկրի բնակչությունն աղքատ՝ ըստ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշի, և հակառակը:

Ստորև ներկայացնում ենք հետաքրքիր քարտեզ, որտեղ ցույց են տրված աշխարհի ամենահարուստ երկրները՝ ըստ վերը նշված 2 ցուցանիշների: Քարտեզը կազմել են howmuch.net կայքի վերլուծաբանները՝ հարուստ երկրները դասակարգելով որպես Արեգակնային համակարգ, որտեղ Արեգակը ԱՄՆ-ն է: Այս երկիրն առաջինն է ինչպես ՀՆԱ-ի ցուցանիշով (18.5 տրիլիոն ԱՄՆ դոլար), այնպես էլ բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով (շուրջ 57 հազար ԱՄՆ դոլար): 

Մեծացնելու համար սեղմեք նկարի վրա

Share