Բաժին. Տնտեսական

Հայկ Հարությունյան. Հայաստանում արևային պանելների արտադրությունն արդեն իրականություն է

Հայաստանում ֆոտովոլտային պանելների արտադրությունն արդեն իրականություն է: Լրագրողների հետ զրույցում ՀՀ Էներգետիկայի եւ բնական  պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանն ասաց, որ արդեն ապրիլին կլինի արտադրության բացումը: «Կառավարությունը հաստատել է ներդրումային ծրագիրը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախարարի տեղակալը՝ հավելելով, որ Հայաստանում արեւային էներգիայի ոլորտում ներդրումներ տեսնում  ենք ամեն օր:

Հարությունյանի խոսքով` արեւային էներգիայի ոլորտում ռեալ հեռանկարներ կան: «Մենք բոլորին փորձում ենք ապացուցել, որ արեւային ջրատաքացուցիչներ, պանելներ չտեղադրելը տրամաբանական չէ»,-ասաց նա:

Նախարարի տեղակալը նշեց, որ շուկայում մրցակցության ավելացման հետ մեկտեղ արեւային տեխնոլոգիաների արտադրություն կիրականացվի նաեւ Հանրապետությունում: «Մենք պետական քաղաքականությամբ, օրենսդրական դաշտով ամեն ինչ անում ենք, ոլորտը հնարավորինս ընդլայնելու համար», – հավելեց Հարությունյանը:

Share