Բաժին. Տնտեսական

Կարեն Կարապետյան. Արագաչափերի գերխնդիրը ոչ թե շատ գումար բերելն է, այլ մարդու կյանքի անվտանգությունն ապահովելը

Արագաչափերի գերխնդիրը ոչ թե շատ գումար բերելն է, այլ մարդու կյանքի անվտանգությունն ապահովելը: Այդ մասին մարտի 12-ին Ջերմուկում ընտրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ վարչապետ, ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը:

«Ընդունել ենք որոշում, որպեսզի տույժերը զրոյացնենք: Մենք նաև ոստիկանության հետ աշխատել ենք, որպեսզի հանվեն արհեստական օրենքները, որոնց համար տուգանվում են՝ օրինակ խաչմերուկի գիծ խախտելը, որը բարդացված էր այնպես, որ չխախտելը բավականին բարդ էր: Եթե մենք համակարգ ենք սարքում, որի նպատակն է մաքսիմալ փողը, ապա այդ համակարգը գլխացավ է: Մենք հակառակ համակարգ ենք սարքում, որպեսզի մարդու անվտանգության մասին մտածենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց վարչապետը:

Կարեն Կարապետյանի խոսքով, իր համար արագաչափերի նպատակն անվտանգության ապահովումն է և դրանց միջոցով ավտովթարները նվազագույնի հասցնելը: Վարչապետն ասաց, որ ինքն ուրախ կլինի, եթե արագաչափերի համակարգի տուգանքներից որևէ գումար չհավաքվի, փոխարենն անվտանգությունն ամբողջությամբ ապահովվի:  «Մենք քննարկելու ենք տուգանքների սահմանաչափերը նցազեցնելու հարցը»,- ասաց ՀՀԿ նախագահի առաջին տեղակալը:

Share