Բաժին. Տնտեսական

INVEST IN ARMENIA. Տվյալների մշակման կենտրոնի կառուցման ներդրումային ծրագիր

«Բիզնես 24»-ը մեկնարկել է շարք՝ նվիրված Հայաստանի հետաքրքիր ու հեռանկարային ներդրումային ծրագրերին: Առանձին հոդվածների միջոցով ներկայացվելու են իրատեսական բիզնես-նախագծեր՝ իրենց ամփոփ նկարագրությամբ, նպատակներով, ընդհանուր արժեքով և ակնկալվող արդյունքներով:

Ներդրումային ծրագիր՝ տվյալների մշակման կենտրոնի կառուցում

Պահանջվող ներդրումներ՝ $21,000,000

Շահութաբերության ներքին տոկոսադրույքը (IRR)՝ 24%

Ներդրումային ծրագրով նախատեսվում է Հայաստանում նախագծել և կառուցել տվյալների մշակման կենտրոն (data center), որը բավարարելու է հուսալիության TIER 3 դասի պահանջներին և իր տեսակի մեջ լինելու է առաջինը հանրապետությունում: Այն ապահովելու է ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջան IT շուկայի սպասարկումը և զարգացումը: Ըստ ներդրումային ծրագրի՝ կենտրոնի աշխատանքը կառանձնանա բարձր արդյունավետությամբ և կերաշխավորի տվյալների անխափան, անվտանգ և վերահսկելի պահպանումը:

Հայաստանում տվյալների մշակման կենտրոնի կառուցման ներդրումային ծրագիրն անգլերեն լեզվով հասանելի է Investmentprojects.am կայքում: Այս կայքը համատեղ գործարկել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն ու Հայաստանի զարգացման հիմնադրամը: Կայքի նպատակն է ներգրավել ներդրումներ Հայաստանի Հանրապետություն՝ ինչպես արտերկրից, այնպես էլ երկրի ներքին ներդրողներից:

Շարքի մյուս հոդվածները կարդալու համար սեղմեք այստեղ:

Share