Բաժին. Տնտեսական

INVEST IN ARMENIA. Բարձրորակ վարդերի արտադրության ներդրումային ծրագիր

«Բիզնես 24»-ը մեկնարկել է շարք՝ նվիրված Հայաստանի հետաքրքիր ու հեռանկարային ներդրումային ծրագրերին: Առանձին հոդվածների միջոցով ներկայացվում են իրատեսական բիզնես-նախագծեր՝ իրենց ամփոփ նկարագրությամբ, նպատակներով, ընդհանուր արժեքով և ակնկալվող արդյունքներով:

Ներդրումային ծրագիր՝ վարդերի արտադրության ընդլայնում

Պահանջվող ներդրումներ՝ $26,000,000

Շահութաբերության ներքին տոկոսադրույքը (IRR)՝ 54%

Կոտայքի մարզի Գողթի գյուղական համայնքում վարդերի ջերմատնային տնտեսության ընդլայնման ներդրումային ծրագիրը «Էկոտոմատո» փակ բաժնետիրական ընկերության նախաձեռնությունն է: Ընկերությունն իր գործունեությունն սկսել է 2011 թվականից և հիմնել է ժամանակակից տեխնոլոգիներով հագեցած ջերմատնային տնտեսություն, որտեղ աճեցվում են հոլանդիայից բերված տարբեր սորտերի բարձրորակ (A դասի) վարդեր: Ներդրումային ծրագրով ընկերությունը մտադիր է ընդլայնել բարձրորակ վարդերի արտադրությունը և արտահանումը դեպի այլ շուկաներ, մասնավորապես՝ Ռուսաստան, Վրաստան, նաև՝ եվրոպական երկրներ: Նախատեսվում է, որ արդեն առկա ջերմատնային տնտեսությունը կընդլայնվի ևս 17 հա տարածքով:

Կոտայքի մարզի Գողթի գյուղական համայնքում վարդերի ջերմատնային տնտեսության ընդլայնման ներդրումային ծրագիրն անգլերեն լեզվով հասանելի է Investmentprojects.am կայքում: Այս կայքը համատեղ գործարկել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն ու Հայաստանի զարգացման հիմնադրամը: Կայքի նպատակն է ներգրավել ներդրումներ Հայաստանի Հանրապետություն՝ ինչպես արտերկրից, այնպես էլ երկրի ներքին ներդրողներից:

Շարքի մյուս հոդվածները կարդալու համար սեղմեք այստեղ:

Share